
Երիտասարդ ֆրանսիացին, որի քաշը կազմում է 227 կգ, ստիպված է եղել նավով հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել օդանավ նստել Նյու Յորքում,- գրում է France Presse-ը։
22-ամյա Կևին Շենեն իր ընտանիքի հետ ԱՄՆ է ժամանել Ֆրանսիայից՝ հորմոնալ խանգարումներից բուժվելու նպատակով։ Երիտասարդը 18 ամիս է անցկացրել կլինիկայում։ Շենեի ընտանիքը տուն հասնելու համար ստիպված է եղել գնացքով Նյու Յորք մեկնել և նավ նստել։