Հերմինե Նաղդալյանի դեմ իրավապահ համակարգում «կոմպրոմատների» փաթեթ է հավաքվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դեմ իրավապահ համակարգում «կոմպրոմատների» փաթեթ է հավաքվել։ Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ ԼՂՀ գնացողների թիվը մեծացավ, պաշտոնյաներն իրենց մաշկի վրա զգացին ԱԺ փոխնախագահի և նրա ընտանիքի հարստացման «հետևանքները», քանի որ այդ ճանապարհների շինարարության տենդերները շահած ընկերությունները, որոնք, որպես կանոն, պատկանում են նրա ընտանիքին, նորմալ ճանապարհ չեն սարքել։ Անգամ ասում են՝ որոշ պաշտոնյաներ մի լավ «չափել են» տիկին Նաղդալյանի վախը, նրա մերձավորներին են կանչել հարցաքննության, ցուցմունքներ վերցրել։ Սակայն գործընթացը Բաղրամյան 26-ի հրահանգով կասեցվել է՝ իրավապահներին կարգադրել են քայլ չանել, ՀՀԿ կանանց «գվարդիայի» ղեկավարը դեռ պետք է իշխանություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս