Վթար Երևան-Սևան ճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ VAZ 2106 մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Թ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ուղևոր Խ. Ֆ.-ը (ծնվ. 1982թ.) տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս