Ընդհանուր շուկան լուրջ մրցակցային առավելություն է Եվրասիական տնտեսական միության համար, հատկապես, բարդ տնտեսական պայմաններում: Այս մասին Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժմամբ ընդհանուր շուկան մեր լուրջ մրցակցային առավելությունն է, մենք պետք է օգտագործենք դա մաքսիմալ արդյունավետ, որպեսզի ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում պայմաններ ստեղծվեն մեր ազգային տնտեսությունների զարգացման համար»,-ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևի խոսքով՝ ԵՏՄ անդամ պետությունների միջև առևտրի մակարդակն աճել է 14,2%-ով: