«Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ մոտ 15 ռուսական ավիաընկերությունը պատրաստ է վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հավելել է, որ ավիաընկերություններին թույլտվություն ստանալուց հետո պահանջվում է մի քանի ժամ չարթերային չվերթների վերականգնման համար:
«Ավիաընկերություններն այնքան դինամիկ են, որ օդ բարձրանալու համար մի քանի ժամ է անհրաժեշտ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ռոսսիա» ավիաընկերությունը վերսկսել էր դեպի Անթալիա չվերթները:
Հուլիսի 22-ի գիշերը «Ռոսավիացիա»-ն հանել էր դեպի Թուրքիա չվերթների արգելքը: