Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել Վ. Բալասանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Վաչիկ Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ, Գագիկ Ծառուկյանը նրան մեքենա է նվիրել:

«Ինձ փոխանցել են, որ ես` որպես Արցախի ազատամարտի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, ունեմ նվեր` ավտոմեքենա: Խորին շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին», – նշեց նա:

Վաչիկ Բալասանյանը նաև հավելեց, որ Ծառուկյանը, բացի իրեն մեքենա նվիրելուց, ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո նաև մի քանի տասնյակ միլիոնի հասնող օգնություն է արել բանակի համար:

13918791_1077883108972154_1173100679_o
Վաչիկ Բալասանյանը

 




Լրահոս