Սաուդյան Արաբիան իրանական 4 նավ է գրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի ծովափնյա պահակախումբը Պարսից ծոցում Իրանի 4 ձկնորսական նավ է գրավել, որոնք գտնվել են թագավորության սահմանամերձ ջրերում, փոխանցում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանցի զինվորականին:

Բուշիրում ծովային սահմանապահների հրամանատարը հայտնել է, որ գրավված նավերի հետագա ճակատագրի մասին դեռևս անհայտ է:

Նա նաև նշել է, որ Բուշիրում որոշ ձկնորսներ դուրս գալով Պարսից ծոց՝ պատահական մտնում են այլ պետությունների ջրեր, որից հետո նրանց պատանդ են վերցնում:

Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբաիան դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը:




Լրահոս