ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հիմա ինձ մոտենում է գեներալ Սեյրանն ու ասում` տիկի՛ն Բիշարյան, էդ խուժան օրենքի տարածողն ասում են` դուք եք: Ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք ու ընկալեք որպես գործընկեր, քանի որ ես ծանր խնդրի առաջ եմ կանգնել”:
Հեղինե Բիշարյան “Ա1+”
Հ. Բիշարյանի մոտ, փաստորեն, միայն “տժժալն” է լավ ստացվում, խոսելն ու գործելը՝ ոչ այնքան: Իսկ գործելն էլ, ըստ էության, դժվար բան չէ. կոճակ սեղմել է ենթադրում, երբեմն նաեւ՝ կառավարության հետ համաձայնեցրած օրենքների նախածեր ներկայացնել: Թե որքանով է վերջին գործառույթը լավ ստացվում, պարզ երեւում է նրանից, որ Բիշարյանը իր իսկ առաջարկած նախագծի ձեռքը կրակն է ընկել: Հիմա նա պետք է գեներալ Սեյրանին բացատրի, որ թիվ 57 “գենդերային հավասարության” մասին օրենքը վերաբերում է տղամարդու եւ կնոջ իրավունքների հավասարությանը, որպեսզի չստացվի, որ հա՛մ ՕԵԿ-ական է, հա՛մ էլ “խուժան օրենքի տարածող”:
“Ժողովուրդ” օրաթերթի 656 համար




Լրահոս