ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում Piper PA-31 երկշարժիչանոց ինքնաթիռ է կործանվել: Ավիաաղետի հետևանքով 6 մարդ է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռը ընկել է ծառերի վրա:

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունում հայտնել նե, որ ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակովը ժամը 11:30-ին, այն ընկել է ֆերմերային շուկաների հարևանությամբ գտնվող վայրում:

Piper PA-31-ն իրականացնում էր Ֆլորիդա-Միսիսիպի չվերթը:

Թռիչքի ժամանակ շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի մասին օդաչուն չի հասցրել հայտնել դիսպետչերներին: Արտակարգ ծառայություններն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, սակայն փրկել չի հաջողվել:




Լրահոս