Թունավորում` դասասենյակում տեղադրված նավթի վառարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի  դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս