Ղրիմում դիվերսիայի կազմակերպման գործով հետաքննության շրջանակներում երկու մարդ է ձերբակալվել, փոխանցում է Vesti.ru-ն:
Ձերբակալվածները տեղաբնակներ են, ովքեր վերջերս են ռուսական քաղաքացիություն ստացել: Ընդհանուր առմամբ, մինչև 9 մարդ է ձերբակալվել:
«Մոտակա օրերս նրանց կարող է մեղադրանքներ առաջադրվել հոդվածներով՝ կապված ահաբեկչության կազմակերպման և ահաբեկչական գործունեության միջնորդության հետ»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Օրեր առաջ հաղորդվել էր Ղրիմում դիվերսիոն ահաբեկչական փորձի կանխման մասին: