Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկություն է տարածել «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկու երկրների պաշտպանության նախարարների քննարկման հիմնական թեման երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գնտելու հարցն է եղել:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տարածել էին Հասանովի հետ հանդիպման ժամանակ Շոյգուի հայտարարությունը, ում խոսքով՝ «Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշգրտման կարիք ունի»: