Ինչն է եղել անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դրդապատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը դիտավորությամբբռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիսառողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս