Պայթյուն թուրքական Չինար քաղաքում. մեծ թվով տուժածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Չինար քաղաքում, որը գտնվում է Դիարբեքիր նահանգում, հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Dogan գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:10-ին երթևեկության վերահսկողության վարչության մոտակայքում:

Hürriyet-ը՝ հղում անելով ականատեսներին, հայտնում է մեծ թվով տուժածների մասին: Նախնական տեղեկություններով ՝ ականապատ մեքենա է պայթել:

Haberturk հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչությունն ամենայն հավանականությամբ կազմակերպել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:




Լրահոս