Հուզիչ դրվագ է տեղի ունեցել օգոստոսի 14-ին Ռիո դե Ժանեյրոում Օլիմպիական խաղերում պարգևատրման արարողության ժամանակ:
Չինացի Ցինյ Կայը, ով սինխրոն լողում բրոնզե մեդալ է նվաճել, սիրո առաջարկություն է արել իր սիրելիին՝ Խե Ցզիին հենց պարգևատրման արարողության ժամանակ:
25-ամյա մարզուհին արծաթե մեդալ է նվաճել՝ մասնակցելով 3-մետրանոց տրամպլինից ցատկի մրցույթին:
30-ամյա երիտասարդն առաջարկություն է արել այն ժամանակ, երբ աղջիկը մեդալը վզին իջել է պատվանդանից: