Հարց քաղաքացիներից` կարո՞ղ են արդյոք բնակչից առգրավել կանխավճարի կրկնակի գումար այն դեպքում, երբ բնակարանի վաճառքը չի իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կարո՞ղ են արդյոք ինձնից առգրավել կանխավճարի կրկնակի գումար այն դեպքում, երբ բնակարանիս վաճառքը չի իրականացվել:

Ալբերտ Հայրապետյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ Քաղ. օր. 395 հոդվածի կետ 1-ի՝ «կանխավճար է կոչվում գումարը, որը փոխանցվում է համաձայնեցված կողմերից մեկի կողմից մյուսի հաշվին, համաձայն պահանջվելիք վճարումների վերաբերյալ պայմանագրի, որպես պայմանագրի կնքման եւ դրա իրականացման ապահովման ապացույց»: Այդպիսով՝ կանխավճարի անբաժան գործառույթն է հանդիսանում պայմանագրի կնքման ապացույցը: Այսինքն՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի:
Համաձայն ՀՀ Քաղ. օր. 501 հոդվածի կետ 1-ի՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի գույքի գինը: Գնի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Բացի այդ, համաձայն ՀՀ Քաղ. օր. 570 հոդվածի՝ բնակարանի վաճառքի պայմանագրի էական պայման է հանդիսանում կողմերի ցանկը, ուր նշվում են նաեւ վաճառվող բնակելի տարածքի օգտագործման վերաբերյալ նրանց իրավունքները: Բնակարանի վաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման եւ համարվում է կնքված գրանցման պահից: Պայմանագրի վերաբերյալ բոլոր վերոնշյալ պահանջները չեն բավարարվել, ինչը նշանակում է պայմանագրի չկնքված եւ անվավեր լինելը:
Այդպիսով՝ կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը անվավեր է:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այն անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2




Լրահոս