Եթե Արմենը դրսում լիներ` կպայքարեր անօրինականորեն անազատության մեջ պահվողների համար. Արմեն Մարտիրոսյանի եղբայրը` նրա ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է ասեմ, որ ամբողջ տվյալները, թե իր առողջական վիճակի մասին, թե իր ընտանքիքի փոխանցում ենք միայն փաստաբանի միջոցով, սնունդն էլ, ինչպես բոլոր մնացած կալանավորներինը փոխանցում ենք հսկիչներին: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի հետ հանդիպումներ, կամ հեռախոսազանգեր ունենալ չեն թույլատրում. «Անկեղծ ասած հետևելով այս մի քանի օրվա իրադարձություններին, թե ինչպես են առանց հանցակազմերի  շինծու գործեր սարքվում և նույնիսկ իր մեկուկես տարեկան երեխայի հետ հանդիպումն են արգելում այս պայմաններում, լավ բան սպասելուց խոսելն ուղղակի անիմաստ է»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու փաստին` պատգամավորի եղբայրն ասաց, որ կուսակցական որոշումները մեկնաբանել չի ցանկանում և որևէ գնահատական տալ այդ մասով չի կարող, փոխարենը վստահեցրեց, որ եթե եղբայրը դրսում լիներ անպայման կպայքարեր անօրինական ճանապարհով անազատության մեջ պահվողների համար:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով և նրա նկատմամբ խափանման միջոց է գործածվել երկամսյա կալանքը:




Լրահոս