Armenian text to speach

Կառավարման արդյունավետությունը կապված չէ Սահմանադրության հետ. Հայկ Խանումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հրապարակվել  է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Առաջիկայում նաև նախագիծը կլինի:

«Այս տարվա փետրվարին քաղաքական ուժերի առաջին հանդիպմանը մեր կուսակցությունն իր կարծիքն արտահայտեց, և մինչ այսօր այդ կարծիքը չի փոխվել: Մենք ընդհանրապես դեմ ենք այդ փոփոխություններին»,- ասաց նա:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ կառավարման արդյունավետությունը սահմանադրության հետ կապված չէ:

«Մենք գտնում ենք, որ նման թերզարգացած ժողովրդավարություններում սովորաբար սահմանադրություններ փոխում են իշխանության վերարտադրության համար: Մեր ամբողջ մտահոգությունը հենց դա է, որ այս փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության համար»,- եզրափակեց Հայկ Խանումյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին հանդիպել էր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո հավանություն էր տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։

Լիդա Եղիազարյան




Մամուլի Տեսություն

Լրահոս