«Բժշկական համալսարանի ուսանողներին սպառնացել են». նախարարը խոստացել է, որ բուհի անօրինականություններին վերջ կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները բողոքում են, որ իրենց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, և շատերը հասնելով ավարտական կուրս` դուրս են մնացել համալսարանից կամայական սկզբունքով:

Բարձրացրած աղմուկից հետո ուսանողները հանդիպել են ԿԳ նախարարի հետ, ներկայացրել իրավիճակը և քննարկել հետագա անելիքները:

ԲՀԿ խմբակցության ղեկավոր Նաիրա Զուրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիմած ուսանողներն ահաբեկված են, նրանց սպառնացել են. «Ուսանողներին ասել են` եթե  բողոքեն, ապա անգամ մեկ տարի անց չեն կարողանա դիպլոմի համար դիմել և ստանալ: Սակայն պետք է ասեմ, որ ուսանողները պետք է հետևեն մի քանի խիզախ ուսանողների և նրանց պես բարձրացնեն իրենց խնդիրները»:

Պատգամավորը նաև նշեց, որ իրենք ուսանողների հետ այցելել են ԿԳ նախարարին և նրա հետ քննարկել, թե ինչպես պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռք անեն, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն:

Նախարարի հետ հանդիպման գնացած ուսանողներից Համլետ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարը շատ լավ է ընդունել իրենց. «Նա պատրաստակամություն հայտնեց մեզ օգնելու և խոստացավ, որ անկախ հանձնաժողով կստեղծվի և համալսարանում տիրող անօրինական վիճակին վերջ կտրվի»:

Քննություններից դուրս մնացած ուսանողները կներկայանան վերաքննության:




Լրահոս