Որոշ քաղաքական, հասարական գործիչներ` առանց տեղյակ լինելու, թե ինչ է քննարկվում բանակցությունների ընթացքում, անընդհատ խոսում են այն մասին, որ պետք է տարածքներ հանձնվեն, շատ քաղքական գործիչներ էլ հայտրարում են, որ իրենց կհրկիզեն հրապարակներում, որը, ցավոք, չեմ տեսնում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նաև նշեց, որ տասն օր առաջ Իշխանաձորում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ տանսութ բնակարան է բաժանալ այնտեղ բնակվել ցանկացող մարդկանց. «Բնակարաններ բաժանվել են նաև այն տարածքներում, որոնց, ըստ որոշ քաղաքական գործիչների, պիտի հանձնվեն, նաև հնչել են կոնկրետ հանձնարարկաններ այդ տարածքներում հիվանդանոցներ, դպրոցներ կառուցելու համար»: