ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին ցանկանում է սովորել ՀՀ որեւէ բուհում, ապա ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, որ հնարավոր լինի ընդունվել հայաստանյան բուհ:     

Արփիկ Մելքոնյան (29 տարեկան, դիզայներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանում, ՀՀ ԿԳՆ-ի միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
ա) հարցաթերթիկ,
բ) դիմում` հասցեագրված ՀՀ ԿԳՆ-ին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
գ) ինքնակենսագրություն,
դ) նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը` նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
ե) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
զ) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
է) լուսանկար (3×4 չափի` 6 հատ):
4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում ՀՀ դեսպանության կողմից եւ լեգալացվում տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այն անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն, որպեսզի կարողանան իրենց ուսումը շարունակել ՀՀ բուհերում: Ավելացնենք, որ 2013-2014թթ. ուստարվա բակալավրիատի առկա ուսուցման համակարգում դիմորդների թիվը նվազել է 25 տոկոսով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ: Միայն ԵՊՀ այս տարի ընդունվել է 3414 դիմորդ` 5 տոկոսով պակաս, քան անցած տարի:




Լրահոս