Մերձմոսկվայում փոխհրաձգության արդյունքում ոստիկան է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայի Շելկովի շրջանում ատրճանակներով և կացինով զինված երկու հանցագործ է ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին:

Որոշ տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փաստաթղթերի ստուգման ժամանակ, մեկ այլ վարկածով՝ հարձակում է իրականացվել ոստիկանության բաժանմունքի վրա:

Դեպքի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, ևս մեկը վիրավոր է:

Հաղորդվում է, որ հանցագործները Միջին Ասիայից են:




Լրահոս