Ցուցահանդես՝ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՍՐԲԱՊԱՏԿԵՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը Հայաստանում կկայանա “Մկրտության սրբապատկեր` պատմության մեջ եւ մեր օրերում” շարժական ցուցահանդեսը, որն իրականացնում է “Ուղղափառ մեկենասների ռուսաստանյան ակումբ”-ի հայաստանյան  ներկայացուցչությունը: Այն հիմնադրել եւ ղեկավարում է երիտասարդ գործարար, բարեգործ Խաչատուր Հակոբյանը: Ծրագրի գլխավոր ռազմավարական նպատակն է վերածնել մկրտության սրբապատկեր նվիրելու ավանդույթը՝ խթանելով քրիստոնեական տուրիզմի զարգացմանը: 
Ներկայացուցչությունը մտադիր է աջակցել այն բանտարկյալներին, որոնք գտնվում են ուղղիչ գաղութներում, իրականացնել միսիոներական այցելություններ անչափահասների գաղութներում, ուղղորդել նրանց դեպի ճշմարիտ ուղի եւ օգնել աշխատանքի տեղավորվել պատժաժամկետի ավարտից հետո:
“Մենք կաշխատենք մեր ուժերի ներածի չափով թեթեւացնել ազատամարտիկների կանանց եւ մայրերի կենցաղային եւ ֆինանսական խնդիրները”,-նշել է Խ. Հակոբյանը: 
Ամբողջությամբ՝  “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում 




Լրահոս