Թեփ Արմենի ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել է նաեվ մեկ այլ քաղաքացի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 14-ին` ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի: Կատարվեցին դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական այլ միջոցառումներ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ նույն օրը երեկոյան, ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նժդեհ Ենոքյանը:
Ավելի ուշ “Արմավիր” բժշկական կենտրոնից ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն՚ Սարդարապատ գյուղի բնակիչ Ք. Ավետիսյանը: Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է հայրենի գյուղում՚ ցերեկվա ժամը երկուսի սահմաններում: Ոստիկանները պարզել են, որ Ք. Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին:
Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:nԿատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս