
Արդեն հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանում ընթանում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գործով վերաքննիչ բողոքի նիստը: Դատարանի առջև մեծ թվով քաղաքացիներ էին եղել, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է. նրան ազատ կարձակեն: Վերաքննիչ դատարանը Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչել՝ սահմանելով գրավի չափ՝ 1.000.000 ՀՀ դրամ: