Դատարանի դիմաց էին Արմեն Մարտիրոսյանի աջակիցները. կալանքի որոշումը փոխվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Վերաքննիչ դատարանում ընթանում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի գործով դատական նիստը, դատարանի դիմաց էին հավաքվել նրա աջակիցները:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքն անհիմն է համարում:

Դատարանի դիմաց էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆիի Հովհաննիսյանը, նա նշեց, որ Արմեն Մարտիրոսյանին անազատության մեջ պահելով իշխանությունները ցույց են տալիս իրենց իրական դեմքը:

Քաղաքացիական ակտիվիստ Նելի Մինասյանը ևս դատարանի դիմաց էր, նա պահանջում էր ազատ արձակել ձերբակալվածներին` որակելով նրանց քաղբանտարկայլներ:

Դատարանի երկար քննարկումներից հետո ի վերջո վճռվեց մեկ միլիոն գրավի դիմաց փոփոխել Արմեն Մարտիրոսյանի կալանքի որոշումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս