Հարց քաղաքացիներից` որքա՞ն կարող է նվազել ապահովագրավճարը, եթե քաղաքացին 10 տարի ոչ մի վթար չունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կարող է նվազել ապահովագրավճարը, եթե հիմա 32.000 դրամ է, ու ես 10 տարի ոչ մի վթար չունենամ, այդ դեպքում որքա՞ն կկազմի ապահովագրավճարը 10 տարուց:

Ժորա Մելքոնյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկաման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» կանոնների՝ բազիսային դասով համակարգ մուտք գործելու դեպքում զեղչը 10 տարի անց կկազմի 50%: Մասնավորապես, առաջին տարում կիջնի 3%-ով եւ այդպես շարունակվելով՝ 10 տարում կիջնի 50%, որը առավելագույն զեղչն է, այսինքն` 10 տարում Ձեր ապահովագրավճարը կկազմի 16.000 դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ կախված վարորդի ապահովագրական պատմությունից՝ վարորդը ստանում է բոնուսային-մալուսային դաս: Յուրաքանչյուր բոնուս-մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության: Ի դեպ, այն դեպքում, երբ վարորդը չի ունեցել պատահար եւ նախորդ բոնուս-մալուս դասի փոփոխությունից հետո առնվազն 345 օր նշված է եղել որպես լիազորված տիրապետող որեւէ գործող ԱՊՊԱ պայմանագրում, նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով:




Լրահոս