Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 539 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց և 3 բակային տարածք:

Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Խարբերդի, Արաբկիրի 41-րդ փողոցի, Երևանի 2750-ամյակի այգու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:




Լրահոս