Երևանի կիսակառույց եկեղեցում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 12/3 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց եկեղեցուց ծուխ է նկատվում:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.07-ին, մարվել՝ 17.15-ին:

Կիսակառույց եկեղեցու ներսում այրվել է մոտ 2 խմ տախտակ:




Լրահոս