Հայաստանը գրանցեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի առաջին հաղթանակը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի երկրորդ խաղային օրը` օգոստոսի 18-ին, կայացան A խմբի հերթական հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին «Գենտոֆտե» և «Ապոել» թիմերը, այնուհետև ՀՊՏՀ-ի ֆուտզալի ու Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» թիմերը:

Խաղի ավարտին ՀՊՏՀ-ի թիմը 3:2  հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակն այս փուլում:

Նշենք, որ ՀՊՏՀ-ի թիմը հաղթանակ տոնեց շնորհիվ Կարեն Դոքմանյանի հեղինակած գոլի: Երբ խաղի ավարտին ընդամենը 5 րոպե էր մնում, նա իր գոլով ապահովեց խաղի հաղթական հաշիվը` 3:2:

unnamed (2)

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը փաստեց, որ ընթանում էր լարված պայքար, հավասար թիմերի դիմակայություն. «Մենք ավելի շատ պահեր ունեինք, էլի չկարողացանք իրագործել: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից: Հայաստանի, մեր թիմի համար ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին հաղթանակն էր: Նորաստեղծ թիմ, բայց արդեն հաջողություններ ենք գրանցում նաև միջազգային ասպարեզում»:

unnamed (1)

Տեղեկացնենք, որ առջևում խաղարկության վերջին օրն է. օգոստոսի 20-ին` 16.00-ին տեղի կունենա ««Ֆուտզալ մանիակս»- «Գենտոֆտո» հանդիպումը, 19.00-ին` «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը:




Լրահոս