Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է որոշվում Հայաստան վերադարձից հետո երեխայի դասարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է որոշվում ՀՀ վերադարձից հետո երեխայի դասարանը:

Սվետլաննա Միրզոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ հայնտում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որոնց որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը:

Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվականին հիմնական կրթությամբ շրջանավարտների թիվը կազմել է 30.030, որոնցից 18.000-ը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, 4.971-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

2014 թվականին այլ մարզ է տեղափոխվել 2.512 աշակերտ, հանրապետությունից դուրս է եկել 5.838 աշակերտ: Հանրապետությունը լքած աշակերտների թիվը վերջին 5 տարում աճել է. 2009 թվականին այն կազմում էր 3 867: 2014 թվականին հանրապետություն աշակերտների ներհոսքի թիվը կազմել է 2 410:




Լրահոս