Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության  փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության` 11, խուլիգանության` 2, յուրացման կամ վատնման և ավազակային հարձակման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: 
Բացահայտվել է գողության 17 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 14 և խարդախության 2  դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն




Լրահոս