ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից:
«Ժողովուրդ»-ը Գուրգեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու է նա ազատման դիմում ներկայացրել: Մեր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. «Մեկնաբանություն չունեմ տալու: Դա եղել է իմ ցանկությունը` այս պահին այդ պաշտոնից ազատվելու: Բնականաբար, կանցնեմ այլ աշխատանքի, իսկ այս պահին ընդամենը իմ հանգիստն եմ վայելում»: