Որքան գումար են ծախսում գերատեսչությունները գործուղումների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը օգոստոսի18-ի նիստում հաստատեց ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների կողմից 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային, քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:

Ըստ այդմ, արտասահմանյան գործուղումների գծով ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը կհատկացվի 10 մլն դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 50 մլն դրամ, պետական եկամուտների կոմիտեին՝ 10 մլն դրամ, մշակույթի նախարարությանը՝ 6 մլն 200 հազար դրամ, իսկ ֆինանսների նախարարությանը՝ 16.5 մլն դրամ եւ այլն:




Լրահոս