
Դավիթ Սանասարյանի ազատության մեջ գտնվելուց հետո նիստ կհարվիրվի և կքննարվի մասնակցության հարցը, ամեն դեպքում ես գտնում եմ, որ ՏԻՄ ընտրությունները կարևոր են` անկախ նրանից «Ժառանգությունը» կմասնակցի, թե ոչ,- լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել և կալանվորվել էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարնը մեկ միլիոն գրավի դիմաց փոխել է Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի որոշումը, գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Դավիթ Սանասարյանը: