Հայաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության 6 մարզի 9 համայնքներում այսօր Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվում :

Համամասնական կարգով ընտրություններ են ընթանում Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ:

Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։ Բավականին թեժ մրցակցություն է սպասվում Սյունիքի մարզի Գորիս համայնքում, որն ունի 22262 ընտրողն:  Քվեարկությունը կտևի 12 ժամ: Ողջ տարածքում ընտրատեղամասերը բացվել են  08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը:

 




Լրահոս