ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Հունաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 19-ին Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:




Լրահոս