Մարիանոն կմնա Ռեալի հիմնական թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը մեկնարկած մրցաշրջանն անցկացնելու է մադրիդիցիների հիմնական թիմում:

«Արքայական ակումբը» 23-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ այլ թիմ չի ուղարկի: Նման որոշման պատճառը Քարիմ Բենզեմայի վնասվածքն է,- հայտնում է «Մարկան»:

«Մարիանոն երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա գիտե, որ կան խաղացողներ, որոնք նրանից առաջ են, և որ նա պետք է շատ աշխատի: Դիասը մեզ հետ կմնա և կպայքարի խաղաժամանակ ստանալու համար»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Դոմինիկացի ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդ Բ»-ի կազմում նախորդ մրցաշրջանի Իսպանիայի երրորդ դիվիզիոնում անցկացրած 33 խաղում 27 գոլ է խփել:




Լրահոս