««Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանը ողջ գիշեր ցավեր է ունեցել» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանն ունի վիրահատության կարիք: Նա ողջ գիշեր ցավեր է ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նման վերաբերունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խոշտանգում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունանյնաին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս