Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:
Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով, 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:
Ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն 2-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ:
Վարկերի տրամադրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:
«GREEN» վարկերին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ: