Արտառոց միջադեպ Մոսկվա-Երեվան չվերթի ինքնաթիռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ,Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Վալերիկ Դ.-ն նշված չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ` ցանկացել է ծխել ինքնաթիռի զուգարանում, բացի այդ` անպարկեշտ վարքագիծ է դրսևորել ուղևորուհիներից մեկի և բորտուղեկցորդուհիների նկատմամբ: Ժամը 18.30-ին Վալերիկ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին: 
Կատարվում է քննություն:




Լրահոս