Ուժեղ փոթորիկ Իտալիայի Սարդինա կղզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում “Կլեոպատրա” փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:
Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի: Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:




Լրահոս