Հրդեհ Արտաշատ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի շուկայի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում: 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի երկրորդ հարկում: Տան ննջասենյակում այրվել է մահճակալ՝ ներքնակով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել՝ 17.23-ին:
 




Լրահոս