Անջելինա Ջոլիի եվ Բրեդ Փիթի գինին աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օսկարակիր դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթի` ֆրանսիական Պրովանսում գտնվող խաղողի այգիներից ստացված գինին՝ Chateau Miraval Rosռ 2012-ը, ճանաչվել է  լավագույն  գինի։ Wine Spectator ամսագրի հրապարակած “Լավագույն 100 գինիները” վարկանիշային աղյուսակում Ջոլիի ու Փիթի արտադրած խմիչքը հնարավոր 100 միավորից հավաքել է 90-ն ու զբաղեցրել 84-րդ հորիզոնականը՝ ճանաչվելով 2012թ. աշխարհում ամենալավ վարդագույն գինին։
 
Chateau Miraval Rosռ-ի 1 շիշն արժե 23-28 դոլար։ Գինու առաջին խմբաքանակը, որը բաղկացած էր 6 հազար շշից, վաճառքի է հանվել մարտին ու ամբողջությամբ սպառվել ընդամենը 5 ժամում։
Հիշեցնենք, որ Անջելինայի եւ Բրեդի գինին վաճառքի է հանվել մեկ տարի առաջ, իսկ գինեգործության մեջ զույգի գործընկերը Պրովանսի հեղինակավոր Perrin ընտանիքն է:




Լրահոս