ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իհարկե, ցանկացած ելույթի վերաբերյալ միշտ էլ կարող են լինել դժգոհություններ, հո սա կոմունիստական կուսակցություն չի, որ մեկը մի բան ասի` բոլորն ասեն` հա, մեզ մոտ շատ բազմակարծ միջավայր է»,-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տված հարցազրույցից հետո Կոնգրեսում առաջացած տարաձայնությունների մասին «Ժողովուրդ»-ի հարցին այսպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մյուս հարցին, թե ՀԱԿ-ի անդամ որոշ կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվո՞ւմ են առաջիկայում ՀԱԿ առաջնորդից պարզաբանում պահանջել, եւ արդյոք ՀԱԿ  համակարգողի ասածը ի՞ր, թե՞ ՀԱԿ-ի  կարծիքն է, Արման Մուսինյանը պատասխանեց. «դա իրականությանը չի համապատասխանում»: Իսկ կպահանջեն ՀԱԿ «հեղափոխականները» պատասխան, թե ոչ, կիմացվի առաջիկա օրերին:




Լրահոս