
Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառել ապագայում Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունը:
«Կարող եմ տեղափոխվել Անգլիա, երբ «Ատլետիկո»-ի հետ պայմանագրիս ժամկետն ավարտվի», – ասել է Գրիզմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիզմանը հայտարարել էր, որ ցանկանում է դեռ երկար տարիներ անցկացնել «Ատլետիկո»-ի կազմում: