
Զուրաբ Նեբրիվիանին, ով նախօրեին ձերբակալվել է Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով, ավելի վաղ մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հատուկ կարևորության գործերով քննիչ Սավլե Մոտիվիլին, փոխանցում է Rusarminfo-ն:
Նա որպես կամավոր էր մասնակցում: Զուրաբ Նեբրիվիանիի հարազատների խոսքով՝ նա Ուկրաինայում օգնում էր վրացական գումարտակին:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն հայտարարել էր Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր ներգրավվածության մասին: