Ի՞նչ կապ ունի Սաակաշվիլին Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն համարում է, որ Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործում ներգրավված կարող էին լինել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին և նրա «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Դժվար չէ կռահել, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ապակայունացումը ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող ուղիղ մեղադրել նրանց ահաբեկչության փորձի մեջ, սակայն նրանց գլխում կարող էր նման խորամանկ ծրագիր ծնվել»,- հայտարարել է Կոբախիձեն վրացական GDS հեռուստաընկերության եթերում:

Ընդ որում, Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը տեղին չէ համարում Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարություններն այն մասին, որ տեղի ունեցածը կարող էր կապ ունենալ Ուկրաինայի հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գազատարը պայթեցնելու փորձի մեջ մեղադրվողներից մեկն ընդունել է իր մեղքը:




Լրահոս