![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/1450943706-727.jpeg)
2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը:
Բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:
Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Հասարակայնության հետ կապերի բաժին