Տեղադրել են Ձմեռ պապի՝ աշխարհում ամենամեծ արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ կաթոլիկական Սուրբ ծննդյան տոները դեռ մեկ ամիս կա, սակայն Սան Պաուլուն արդեն հայտնվել է սուրբծննդյան նորությունների “թոփում”՝ հայտնում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Բրազիլիայի մեգապոլիսում տեղադրել են Նոել պապի (Սանտա Կլաուսի և Ձմեռ պապի) ամենամեծ արձանը:  Գինեսի ռեկորդների գրքի հավակնորդ արձանն ունի 20 մ բարձրություն ու կշռում է 14 տոննա: Քանդակը տեղադրված է հսկայական առեւտրի կենտրոնում՝ Տիետե գետի ափին:  Մինչ Սուրբ ծնունդը՝ պապը ստիպված է դիմակայել շողացող արեւին:




Լրահոս